Երևանում ընտրողը հարսի հագուստով եկել էր քվեարկության՝ հարսանիքից առաջ

...հայրիկիս հետ գնում ենք եկեղեցի
putin-yntrutyun

Երևանում ընտրողը հարսի շորով եկել էր քվեարկության հարսանիքից առաջ:  ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը տեղակայված թիվ 8026 ընտրական տեղամասում նրա մուտքը մեծ հետաքրքրություն էր առաջացրել:

«Շատ կարևոր օր է Ռուսաստանի համար: Ես պսակադրվելուց առաջ եմ եկել ընտրության, հայրիկիս հետ գնում ենք եկեղեցի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողներին պատմեց հարսնացուն՝ Արուսյակ Օլքինյանը:

Հայաստանի երկու քաղաքներում՝ Երևանում և Գյումրիում բացվել են ընտրատեղամասեր, որտեղ ՀՀ-ում գտնվող ՌԴ քաղաքացիները կատարում են իրենց քաղաքացիական պարտքը։

Հիշեցնենք, որ այսօր ՌԴ-ում նախագահական ընտրություններ են։

*

*