Հարցվածների 82 տոկոսը համակրում է ԿԳ նախարարին

Հարցում է անցկացվել՝ պարզելու հանրության վերաբերմունքը նորանշանակ փոխվարչապետների և նախարարների նկատմամբ:
arayik-harutyunyan

B4B.am լրատվական-վերլուծական-տեղեկատվական կայքը համացանցում հարցում է անցկացրել՝ պարզելու հանրության վերաբերմունքը նորանշանակ փոխվարչապետների և նախարարների նկատմամբ: Հարցվողներին առաջարկվել է պաշտոնյաներից յուրաքանչյուրի համար պատասխանի 5 տարբերակ՝ նշանակմանը վերաբերվում են շատ վատ, վատ, նորմալ, լավ և գերազանց։ 4 օրվա ընթացքում հարցմանը մասնակցել է ավելի քան 1100 մարդ։ 

Ամենաբարձր վարկանիշը ստացել է Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Հարցվածների 82 տոկոսը լավ և գերազանց են գնահատել նրա նշանակումը (21 տոկոս լավ և 61 տոկոս գերազանց)։ Հարությունյանի նշանակմանը վատ և շատ վատ են վերաբերվում, համապատասխանաբար՝ 4 և 3 տոկոսը։ 11 տոկոսը նորմալ է գնահատել։

Երկրորդ տեղում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն է՝ 78 տոկոսը դրական են վերաբերվում, 18 տոկոսը՝ նորմալ, 4 տոկոսը՝ վատ և շատ վատ։ Բավականին բարձր վարկանիշ ունի նաև արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ 49 տոկոս գերազանց, 28 տոկոս լավ, 18 տոկոս նորմալ, 2 տոկոս վատ, 3 տոկոս շատ վատ։

Առաջին հնգյակի մեջ են նաև արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։

varchapet-nakhagah-nakhararner-naxararner

 

*

*