«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ -ն մեկնաբանում է ստուգումների մասին ՀՀ Քննչական կոմիտեի հրապարակումները

Քննչական կոմիտեն պարբերաբար չճշտված տեղեկատվություն է տարածում ․․
haravkovkasyan-yertughi

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ -ն հաղորդագրություն է տարածել

«Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեն պարբերաբար չճշտված տեղեկատվություն է տարածում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում անցնող ստուգումների վերաբերյալ: Քննչական մարմինների գործառույթների իրականացման տեսանկյունից նման գործողություններն անհասկանալի են: Նրանք միայն նեգատիվ զգացմունքային ֆոն են ձևավորում Հայաստանի հասարակության շրջանում և չեն կարող այլ խնդիրներ լուծել: Նման հրապարակումները թույլ են տալիս պնդել քննչական մարմինների կողմնակալության մասին: Ընդհանուր առմամբ գործընթացը չի նպաստում արդյունավետ համագործակցությանը:

Իհարկե, մենք չենք կարող բացառել Ընկերության գործունեությանը վերաբերվող որոշ դիտարկումներ: Սակայն քննության նման սկզբունքներն ոչ կոռեկտ են և ՀԿԵ-ի գործունեության կողմնակալ գնահատականների հիմք են հանդիսանում:

Ընկերությունում օգոստոսին սկսված ստուգումների անցկացման հիմք էր հանդիսացել այն, որ «Հարավկովկասյան երկաթուղին», իբր, չի վճարել 20 հազ. դոլարի չափով հարկեր, այն պարագայում, որ այդ պահին հարկային հավելավճարների չափը ՀԿԵ-ի կողմից կազմում էր մոտ $1 մլն:

Երկաթուղու 10-ամյա աշխատանքի ընթացքում հարկային մարմինների կողմից ընկերությունում անցկացրած ստուգումների ընդհանուր տևողությունը կազմել է 3 տարի: 2018 թվականի արդյունքներով պետական բյուջե վճարվող հարկերի չափը գերազանցելու է 4 մլրդ դրամ, այն դեպքում, երբ 2008 թվականին ծավալը կազմել էր մոտ 1,6 մլրդ դրամ: Այսպիսով, 10 տարվա ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղու» տարեկան հարկային վճարներն աճել են ավելի քան 2,5 անգամ»:

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*