ՀԱՊԿ որոշ անդամների դիրքորոշումն անհանգստացնում է ՀՀ-ին

Վիգեն Սարգսյանը «Ռիա-նովոստի»-ին տված հարցազրույցում անդրադարձել է ՀԱՊԿ-ի դիրքորոշմանը:
hapk

Հայաստանը գոհ է ՀԱՊԿ-ի դիրքորոշումից, որը հստակ արտահայտված է ՀԱՊԿ երևանյան համաժողովի ժամանակ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ընդունված հայտարարությունում: Այդ դիրքորոշումը շատ հստակ հայտնել է այժմ արդեն ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:  Այդ մասին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է «Ռիա-նովոստի»-ին տված հարցազրույցում:

«Այդ դիրքորոշումը բազմիցս քննարկվել է պետությունների ղեկավարների վեհաժողովների, պաշտպանության նախարարների, արտգործնախարարների խորհուրդների ժամանակ: Դուք հավանաբար նկատի ունեք երկկողմ հարաբերություններում ՀԱՊԿ որոշ անդամների դիրքորոշումը կամ այլ միջազգային կազմակերպություններում նրանց նախընտրություններն ու քվեարկությունները: Այստեղ իսկապես կան մի շարք հարցեր, որոնք լրջորեն անհանգստացնում են մեզ և մեր հասարակությանը, մենք բաց խոսում ենք դրանց մասին և քննարկում ենք՝ ինչպես ՀԱՊԿ-ում մեր գործընկերների, այնպես էլ մեր իսկ հասարակության ներսում»,- ասել է Վիգեն Սարգսյանը՝ ավելացնելով, որ Հայաստանն իսկապես կարծում է, որ այլ միջազգային կազմակերպություններում արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ դիրքորոշումների շուրջ անհամաձայնությունը թուլացնում է ՀԱՊԿ-ն: Նա հավելել է, որ Հայաստանը շատ է գնահատում ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցությունը:

«Հայաստանը բազմիցս հանդես է եկել գոյություն ունեցող խնդիրների լուծման որոնման հարցով: Այդ պատճառով, մենք իսկապես սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն պետք է շարունակի մեծացնել իր պոտենցիալը, դառնա ավելի արդյունավետ, և դոկտրինի բաղադրիչը տեսնում ենք որպես այդ կազմակերպության հետագա ուժերի և միջոցների զարգացման համար շատ կարևոր հիմք: Հենց այդ պատճառով մենք հպարտ ենք, որ հենց ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ընթացքում է հնարավոր դարձել համաձայնեցնել և հաստատել ՀԱՊԿ-ի անվտանգության ռազմավարությունը»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

*

*