Հանրային խորհուրդը քննարկել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը

Քննարկման մասնակիցներն անդրադարձել են օրենքի նախագծի խնդրահարույց դրույթներին․․․
hanrayin-khorhurd

Հանրային խորհրդում այսօր՝ նոյեմբերի 13-ին, տեղի է ունեցել քննարկում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի վերաբերյալ:

Քննարկմանը ներկա են գտնվել ՀՀ Պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը, «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներ Մոնթե Մաթևոսյանն ու Գեղամ Ասատրյանը:

Քննարկման մասնակիցներն անդրադարձել են օրենքի նախագծի խնդրահարույց դրույթներին՝ հայտնելով տարբեր տեսակետներ ու առաջարկներ: «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները բարձրաձայնել են ուսանողներին հուզող հարցերի մասին ու ներկայացրել իրենց առաջարկները: Վերջիններս նաև հարցադրումներ են ուղղել ՊՆ ներկայացուցչին և ստացել որոշակի պարզաբանումներ:

Մանրամասները՝ այստեղ։

*

*