Քննարկվել են համընդհանուր ներառականության անցման հետ կապված հարցերը

Լևոն Մկրտչյանն ընդունել է Դեբորա Գրիսերի գլխավորած պատվիրակությանը:
handipum (8)

ՀՀ  կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն  ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերի գլխավորած պատվիրակությանը:

USAID-ը աջակցություն է ցուցաբերում ՀՀ կառավարությանը՝ երեխաների խնամքի համակարգի բարեփոխումների և ներառական կրթության կարողությունների հզորացման գործում: Այս համատեքստում անդրադարձ է եղել համընդհանուր ներառական կրթության համակարգին անցնելու ժամանակացույցին: Նշվել է, որ ՀՀ երեք մարզերում՝ Տավուշում, Լոռիում և Սյունիքում համընդհանուր ներառական կրթության անցնելու ծրագիրն արդեն իարկանացված է: ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ այժմ քննարկվում է Արմավիրի մարզի և Երևանի անցման խնդիրը:

 

*

*