Համապետական շաբաթօրյակները պարբերական բնույթ կկրեն

Մարտի 23-ին համապետական շաբաթօրյակ կանցկացվի:

Մարտի 23-ին համապետական շաբաթօրյակ կանցկացվի: Նպատակը՝ Հայաստանն աղբից մաքրելն է, բայց դրան, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի խոսքով, մեկ օրում ու մեկ շաբաթօրյակով չեն հասնի՝ պարբերաբար են դրանք լինելու՝ ամեն ամիս, շրջակա միջավայր նկատմամբ հանրային մտածողության փոփոխությունն, ասում է, պետության առաջնահերթություններից է:

Նախորդ տարի կառավարությունը սուբվենցիոն ծրագրերով համայնքներին շուրջ 1 մլրդ 620 հազար դրամի ֆինանսավորում է տրամադրել, այս տարվա ծրագրերի ներկայացման վերջնաժամկետը թեեւ մինչեւ մայիսի 15-ն է, բայց արդեն նախարարությունում ներկայացված առաջարկներն ամփոփել են՝ 512 ծրագրի հայտ է ստացվել՝ 22.6 մլրդ դրամ ծավալով:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Հեղինակ՝

Հայկ Սահակյան

*

*