Համաներմամբ այսօրվա դրությամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ․․․
bant

2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևան»-ի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 20-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 501 դատապարտյալ:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 44, «Արթիկ» ՔԿՀ-ից՝  40, «Վանաձոր» ՔԿՀ-ից՝ 14, «Վարդաշեն» ՔԿՀ-ից՝ 55, «Գորիս» ՔԿՀ -ից՝ 15, «Հրազդան» ՔԿՀ-ից՝ 28, «Աբովյան» ՔԿՀ-ից՝ 22, «Սևան» ՔԿՀ-ից՝ 143, «Կոշ» ՔԿՀ-ից՝ 61, «Արմավիր» ՔԿՀ-ից՝ 61, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից՝ 19 դատապարտյալ:

*

*