Մարզահամերգային համալիրի տնօրեն ընտրվեց Կարեն Ղազարյանը

Ստացվել էր 24 հայտ
marzahamergayin-hamalir2

Մարզահամերգային համալիրի տնօրեն է ընտրվել «Շարմ հոլդինգ»-ի տնօրեն Կարեն Ղազարյանը։ Այդ մասին տեղեկացնում է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ իր ֆեյսբուքյան էջում:

«Այսօր առավոտյան 11-ին սկսվեց և ժամը 8-ին ավարտվեց Մարզահամերգային համալիրի տնօրենի մրցույթը։ Ստացվել էր 24 հայտ, ներկայացել էին 21 հոգի, որոնցից մեկը ընթացքում հրաժարվեց մասնակցությունից և հեռացավ։ Հանձնաժողովի գնահատականների հանրագումարի արդյունքում ամենաբարձր բալեր ստացավ և ընտրվեց Կարեն Ղազարյանը։ Շնորհավորում եմ պարոն Ղազարյանին և մաղթում բեղմնավոր աշխատանք։

Հաջորդ հինգ ամենաբարձր բալեր ստացած թեկնածուներին առաջարկվեց կազմակերպության կանոնադրության փոփոխությունից հետո ընդգրկվել կառավարման խորհրդի կազմում։ Նույն առաջարկն արեցի նաև մեր այսօրվա հանձնաժողովի անդամներից տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանին և ՄՀՀ ճարտարապետներից Հրաչյա Պողոսյանին, ովքեր տվեցին իրենց համաձայնությունը, ինչի համար շատ շնորհակալ եմ»,- նշված է գրառման մեջ։

*

*