Հայ մանկավարժներն ու տնօրենները փորձի փոխանակման միջոցով կվերանայեն իրենց դասավանդման մեթոդիկան

Համաժողովի քննարկման առարկան կրթական ծրագրերն ու օտար լեզուների, մասնավորապես՝ չինարենի դասավանդումն է:
mijazgayin-hamajoghov

Չինաստանից, Ռուսաստանից, Վրաստանից ու Հայաստանի տարբեր մարզերից գրեթե 100 ուսուցիչներ ու դպրոցների տնօրեններ այսօր Երեւանում էին, մասնակցում էին «Դպրոցների տնօրենների միջազգային համաժողով՝ 21-րդ դարի մետաքսի ճանապարհի հայեցակարգի շրջանակներում» խորագրով միջազգային համաժողովին:

Տարածաշրջանում առաջին անգամ անցկացվող նմանատիպ համաժողովի կազմակերպիչներն են՝ Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտն ու «Դպրոց կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը:

Քննարկման առարկան՝ մասնակից երկրների կրթական ծրագրերն ու օտար լեզուների, մասնավորապես՝ չինարենի դասավանդումն է: Համաժողովն անցել է 2 սեկցիայով՝ նախատեսված ուսուցիչների եւ տնօրենների համար:

Կազմակերպիչները հույս ունեն՝ հայ մանկավարժներն ու տնօրենները փորձի փոխանակման միջոցով կվերանայեն իրենց դասավանդման մեթոդիկան այս ուղղություններով՝ ավելի մեծացնելով դրա արդյունավետությունը:

*

*