Համահայկական 7-րդ խաղերն ավարտվեցին

7-րդ Համահայկական ամառային խաղերին այս տարի մասնակցում էր 5244 մարզիկ
hamahaykakan

Երևանի Ազատության հրապարակում մեծ հանդիսությամբ ավարտվեցին Համահայկական 7-րդ ամառային խաղերը:

20-ամյա խաղերի փակման արարողության մեկնարկին ներկաներին խոսքով դիմեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը` շնորհակալություն հայտնելով խաղերին իրենց աջակցությունը բերած բոլոր պետական և ոչ պետական կառույցներին, մասնակիցներին և մրցավարների, ինչպես նաև լրագրողներին:

«Միսս համահայկական խաղեր» ճանաչվեց Ռուսաստանի վոլեյբոլիստ Աննա Թունյանը: Լավագույն մարզական պատվիրակությունը Ռուսաստանի ընդհանուր թիմն է, «Արդար խաղի» մրցանակը ստացավ բասկետբոլի Հալեպի կանանց թիմը: Համահայկական խաղերի հայտնություն դարձավ Դուբայի պատվիրակությունը: «Կարգապահության և մարզական ոգու» մրցանակն իրենց հետ հայրենիքից կտանի Վիեննայի թիմը: Համահայկական խաղերի պատմության մեջ առաջին անգամ լավագույն քաղաքներ ճանաչվեցին Էջմիածինը և ավստրալական Սիդնեյը: Բոլոր մրցանակակիրներին պարգևատրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

7-րդ Համահայկական ամառային խաղերին այս տարի մասնակցում էր 5244 մարզիկ՝ աշխարհի 35 երկրի 161 քաղաքից: Խաղերի մի քանի մարզաձևեր անցկացվեցին Ստեփանակերտում, Մարտակերտում և Ասկերանում, իսկ հիմնական պայքարը ծավալվեց Երևանում: Այս տարի մասնակցում էր 3 նոր երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրաքը և Չեխիան:

*

*