Համահայկական 8-րդ կրթական խորհրդաժողովը Հայաստանում է համախմբել 24 երկրի 120 ներկայացուցչի

Տրվել է Համահայկական 8-րդ կրթական խորհրդաժողովի մեկնարկը․․․
hamajoghov-kg

Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տրվել է Համահայկական 8-րդ կրթական խորհրդաժողովի մեկնարկը, որին մասնակցել են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի 24 երկրների 120 ներկայացուցիչներ:

Համաժողովի բացմանը ողջույնի ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բացման խոսքով հանդես են եկել  ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը:

ՀՀ վարչապետն իր ուղերձում շեշտել է, որ ուրախ է Հայաստանում ողջունել ազգային կրթության բոլոր պատասխանատուներին և, մասնավորապես, նշել. «Արտերկրի յուրաքանչյուր կրթօջախ ջանքեր չի խնայում հայերենի բանավոր և գրավոր խոսքը պահպանելու համար: Մեր մշակութային ինքնության պահպանումը  ազգային անվտանգության կարևոր բաղադրիչներից է և այն պահպանելու, զարգացնելու համար անհրաժեշտ է պետական լուրջ քաղաքականություն»:

Խորհրդաժողովի մեկնարկի առիթով օրհնության գիր է հղել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն:

*

*