Պետք է մտածել համացանցում հայկականությունը տարածելու մասին. մեկնարկել է «Հայկական աշխարհը համացանցում» գիտաժողովը

Հիմնական նպատակն է՝ քննարկումներ անկացնել համացանցում հայակենտրոն տեղեկատվական տիրույթի ձեւավորմանը նպաստելու համար:
hamacanc

Ավելի քան 10 տարի առաջ համացանցի որակը Հայաստանում ցածր էր, իսկ սակագինը՝ անհամեմատ բարձր, իսկ այսօր այդ հարցը նույնիսկ դուրս է քննարկումից: Այս փաստի հետ մեկտեղ, սակայն, պետք է նաեւ մտածել համացանցային հարթակում հայկականությունը տարածելու մասին:

Հենց այս քննարկումներն իրականացնելու համար այսօր մեկնարկել է «Հայկական աշխարհը համացանցում» գիտաժողովը՝ Սփյուռքի նախարարության եւ Երեւանի պետական համալսարանի նախաձեռնությամբ:

Այն միջազգային ու գիտագործնական կարգավիճակ ունի եւ տեվելու է 2 օր: Հիմնական նպատակն է՝ փոխգործակցության արդյունքում քննարկումներ անկացնել համացանցային հարթակում հայակենտրոն տեղեկատվական տիրույթի ձեւավորմանը նպաստելու համար:

Գիտաժողովը միտված է նաեւ տարբեր գիտակրթական եւ մշակութային կազմակերպությունների կայքերին, սոցիալական ցանցերին եւ բլոգոլորտի պատասխանատու ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռելու ծրագրել համատեղ ազգօգուտ համացանցային տեղեկատվական նախագծեր:

Գիտաժողովի թեմատիկ ուղղություններն են՝ «Հայկական աշխարհ» համացանցի գիտակրթական հարթակում», «Տեղեկատվական անվտանգության մարտահրավերները համացանցում», եւ «Սփուռքը համացանցային հարթակում»:

*

*