Մինչ սեպտեմբեր կավարտվեն «Կարեն Եփփե» ճեմարանի վերանորոգման աշխատանքները

Շենքն ավերվել էր սիրիական պատերազմի ժամանակ...
halep-karen-eppe

Մինչ նոր ուսումնական տարվա մեկնարկը, Հալեպի ամենահեղինակավոր «Կարեն Եփփե» ճեմարանի նոր շենքի վերանորոգման աշխատանքները պետք է լիովին ավարտվեն: Որոշումը կայացվել է Բեյրութի Հայոց թեմի առաջնորդ Տեր Շահան արք. Սարգսյանի՝ ճեմարան կատարած այցի ընթացքում:

Շենքն ավերվել էր սիրիական պատերազմի ժամանակ, վերջին անգամ մասնակի վերանորոգվել հենց սաների օգնությամբ: Այն վերանորոգելուց հետո հերթը ճեմարանի հին մասնաշենքինն է:

Հիշեցնենք, որ այս տարի Սիրիա կատարած այցի ժամանակ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը սիրիահայության համար հայտարարել է «Վերանորգման տարի»: Ավելին, որոշվել է, որ առաջին հերթին պետք է վերանորոգվեն Հալեպ քաղաքի եւ, հատկապես, հայաբնակ Նոր Գյուղ թաղամասի ազգային կառույցների շենքերը:

*

*