«Պարոն Հակոբյան, ԳԷՍ-ը կաշխատի էն ժամանակ, երբ ընդհանուր հայտարարի կգանք»

Վարդենիկցիները հանդիպել են ԱԺ պատգամավոր, Վարդենիկի ՀԷԿ-ի սեփականատեր Հակոբ Հակոբյանի հետ

Վարդենիկցիներն այսօր հանդիպել են ԱԺ պատգամավոր, Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Հակոբ Հակոբյանի հետ։

Հիշեցնեք, որ արդեն 2 օր է՝ Վարդենիկ գյուղի բնակիչները փոխել են Վարդենիկ գետի հունը, սահմանել են հերթապահություն, որպեսզի ջուր չմատակարարվի Հակոբ Հակոբյանին պատկանող ՀԷԿ-ին։

Գյուղի մշակույթի տան առջեւ տեղի ունեցած հանդիպման ժամանակ գյուղացիները պահանջում էին ՀԷԿ-ի եկամուտներից շարունակաբար մաս հանել տեղի բյուջեին։

Հակոբ Հակոբյանը նշեց, որ ինքը Վարդենիկին միշտ աջակցել է ու շարունակելու է աջակցել։

Համաձայնություն ձեռք բերվեց, որ համայնքի բնակիչների կողմից լիազորված խումբը ծրագիր ներկայացնի, որն էլ կքննարկվի պատգամավորի հետ։

«Պարոն Հակոբյան, ԳԷՍ-ը կաշխատի էն ժամանակ, երբ ընդհանուր հայտարարի կգանք»,-եզրափակեցին հավաքի մասնակիցները։

 

*

*