Մոսկվայում հայ եւ ուզբեկ շինարարները ծեծկռտուք են սարքել աղբի պատճառով

Ծեծկռտուքին մասնակցել է մոտ 40 շինարար:
moskva-vostikan

Նոր Մոսկվայում օգոստոսի 2-ին տեղի է ունեցել ազգությամբ հայ և ուզբեկ շինարարների միջև ծեծկռտուք, որի հետևանքով 6 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես տեղեկացնում է  «Ռիա-Նովոստի»-ին, այս մասին հայտնում է ՌԴ ՆԳՆ Մոսկվայի վարչության մամուլի ծառայությունը:

Ծեծկռտուքին մասնակցել է մոտ 40 շինարար:

Մամուլի ծառայության հաղորդմամբ` միջադեպի ժամանակ օգտագործվել են բահեր, մուրճեր և երկաթյա ձողեր:

«Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ վեճը տեղի  է ունեցել շինարարական օբյեկտում աշխատող երկու  խմբերի միջև: Միջադեպի հետևանքով 6 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց»,- նշում է աղբյուրը:

Վեճը  սկսվել է այն ժամանակ, երբ աշխատակիցներից մեկը աղբ է նետել տանիքից:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ավազակության հոդվածով:

 

*

*