27-ամյա քաղաքացին ոչ սթափ վիճակում փորձել է նետվել կամրջից

Փրկարարները կանխել են ինքնասպանության փորձը
haghtanaki-kamurj

Մարտի 11-ին, ժամը 21:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ կամրջից քաղաքացի է փորձում ինքնասպանություն գործել՝ նետվելով ցած (անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով կրտսեր հրահանգիչը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գ. Գ.-ն (ծնված 1992 թ.) գտնվում է ոչ սթափ վիճակում և ցանկանում է ինքնասպանություն գործել:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են Գ. Գ.-ի ինքնասպանության փորձը, վերջինս հոսպիտալացվել է Նուբարաշանի հոգեբուժական կլինիկա:

*

*