Հաղարծինի վանքի տարածքը մեկ շաբաթով կվերածվի հոգեւոր-մշակութային քաղաքի

Միջոցառումը կհամախմբի բազմաթիվ հետաքրքրասեր երիտասարդների եւ կբերի Տավուշ:
hagharcin

Հաղարծին վանքի տարածքը օգոստոսի 7-ից մեկ շաբաթով վերածվելու է հոգեւոր-մշակութային քաղաքի: Այնտեղ 7 օր շարունակ կանցկացվեն ժողովրդական արվեստի տարբեր ճյուղերի բացօթյա դասեր, ազգային երգ ու պարի ուսուցում, հոգեւոր երաժշտության համերգներ:

Ծրագրին մասնակցում է մոտ հարյուր կամավոր, ովքեր հյուրերին կներկայացնեն վանքի կարեւորությունը, կպատրաստեն վանական ուտելիքներ եւ օտար լեզուներով կբացատրեն դրանց ծագումն ու պատմությունը:

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը վստահ է, որ միջոցառումը կհամախմբի բազմաթիվ հետաքրքրասեր երիտասարդների եւ կբերի Տավուշ:

 

*

*