Հաղարծնի վանք տանող ճանապարհը բացվել է

Ավտոճանապարհը դարձել էր միակողմանի երթևեկելի (մոտ 100մ):
hagharcin

Արտակարգ իրավիճակների նախարարությունում հուլիսի 8-ին, ժամը 16.32-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Մ-4 ավտոճանապարհից դեպի Հաղարծնի վանք տանող ճանապարհի երթևեկելի մասը հորդառատ անձրևի պատճառով փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոճանապարհի 2-րդ կմ-ի հատվածը հորդառատ անձրևների պատճառով ողողվել է ջրաբերուկներով, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի (մոտ 100մ):

Փրկարարների և «Հաղարծին ՃՇՇ» ՍՊԸ-ի աշխատակիցների համատեղ ուժերով ավտոճանապարհը մաքրվել է և դարձել երկողմանի երթևեկելի:

*

*