ՀԱԷԿ-ը կոչ է անում չխոչընդոտել իր մեքենաների տեղաշարժը

․․․ատոմակայանը հատուկ նշանակության ռազմավարական օբյեկտ է։
atomakayan-aek-enrgablok

Հայկական ատոմային էլեկտրակայանը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով չխոչընդոտել Մեծամորի ատոմակայանի` հերթափոխի հատուկ ռեժիմներով աշխատակիցներին սպասարկող մեքենաների տեղաշարժը:

«Խնդրում ենք ինչպես ԱԻՆ փրկարար ծառայության, շտապօգնության, հրշեջ մեքենաների, այդպես էլ երկրի համար ռազմավարական օբյեկտի` Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատակիցներին սպասարկող մեքենաների տեղաշարժը չխոչընդոտել, քանի որ ատոմակայանը հատուկ նշանակության ռազմավարական օբյեկտ է, որի համար գործում են աշխատանքային հերթափոխի հատուկ ռեժիմներ»,-ասված է հայտարարության մեջ։

*

*