Լոռու մարզի դատախազի այցի արդյունքում «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող 2 կալանավորված անձինք դադարեցրել են հացադուլը և ջրադուլը

Դատախազը անհրաժեշտ պարզաբանումներ է տվել նրանց բարձրացրած հարցերի, մի դեպքում մեղադրանքի էության․․․
artik-qkh

Լոռու մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն այցելել է ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել տվյալ ՔԿ-ում հունիսի 9-ից հացադուլ հայտարարած կալանավորված անձ Հ.Դ.-ին և հունիսի 17-ից հացադուլ և ջրադուլ հայտարարած կալանավորված անձ Վ.Մ.-ին, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Դատախազի կողմից նշված անձանց սահմանված կարգով հարցման ենթարկելու արդյունքում Հ.Դ.-ն հայտնել է, որ հացադուլը հայտարարել է իրեն առաջադրված մեղադրանքի, իսկ Վ.Մ.-ն՝ իր նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի հետ համաձայն չլինելու պատճառով:

Կայացած ընդունելության ընթացքում մարզի դատախազը անհրաժեշտ պարզաբանումներ է տվել նրանց բարձրացրած հարցերի, մի դեպքում մեղադրանքի էության, հիմնավորվածության, մյուս դեպքում՝ տվյալ խափանման միջոցի կիրառման հիմքերի, անհրաժեշտության հանգամանքների վերաբերյալ, բացատրել նրանց կողմին ընտրված բողոքը նման ծայրահեղ միջոցներով արտահայտելու բացասական հետևանքները և հորդորել հացադուլը և ջրադուլը փոխարինել իրենց իրավունքների իրացման իրավական միջոցներով:

Ընդունելության վերջում նշված անձինք հայտնել են, որ բավարարված են դատախազի այցով և տված պարզաբանումներով և նույն օրը դադարեցրել են հացադուլը և ջրադուլը:

*

*