Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատն ամփոփեց տարին

Քննարկման օրակարգում էր տարվա ձեռքբերումները
amn-arevtrayin-palat

Օրերս տեղի է ունեցել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (ՀԱԱՊ) տարեկան ընդհանուր ժողովը, որը գլխավորել է ՀԱԱՊ-ի նախագահ Արա Հովսեփյանը:

Քննարկման օրակարգում էր տարվա ձեռքբերումները, կազմակերպության զարգացման հեռանկարները և ֆինանսական հաշվետվությունները:

Ընդհանուր ժողովը ՀԱԱՊ-ի նախագահ վերընտրեց Արա Հովսեփյանին և ընտրեց խորհրդի նոր տնօրենների կազմ:

2018 թ.-ին ՀԱԱՊ-ը կշարունակի գործունեություն ծավալել մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, Հայաստանում լավագույն միջազգային փորձի ներդրման, հատկապես ՀԱԱՊ-ի կողմից ստեղծած «Պատասխանատու գործարարություն» նախագծի շրջանակում կորպորատիվ սոցալիական պատասխանատվության աշխատանքների ուղղությամբ:

ՀԱԱՊ-ն անկախ բիզնես ասոցիացիա է, որը Հայաստանում գործում է 2000 թ.-ից և ներկայացնում է տնտեսության գրեթե բոլոր ոլորտների 121 անդամ-կազմակերպությունների շահերը: Նպատակն է ամրապնդել հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունները, բարելավել բիզնես մթնոլորտը և ներդրումային միջավայրը Հայաստանում: ՀԱԱՊ-ն ԱՄՆ-ի առևտրի պալատի և Ամերիկայի առևտրի պալատների Եվրոպական խորհրդի անդամ է:

*

*