Հ․Մ․Ը․Մ մասնակիցները ծանոթացել են ռազմական համալսարանի պատմությանը

Ճանաչողական շրջայցը հոմենըթմենականները սկսում են համալսարանի ձեռքբերումներին եւ հերոսներին ծանոթանալով:

Հոմենըթմենական 10-րդ մարզախաղերի շուրջ 200 մասնակից հյուրընկալվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Համալսարանի պետը ներկայացնում է, թե երբ եւ ինչ պայմաններում է ստեղծվել ռազմական կրթություն ապահովող 23-ամյա այս հաստատությունը:

«Բավականին լուրջ դժվարություններ կար այդ աշխատանքների իրականացման առումով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը միակ հետսովետական հանրապետությունն էր, որտեղ սովետական կարգերի ժամանակ չի եղել ռազմակրթական եւ ոչ մի հաստատություն»,- ասել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ Արմեն Ղահրամանյանը:

Ճանաչողական շրջայցը հոմենըթմենականները սկսում են համալսարանի ձեռքբերումներին եւ հերոսներին ծանոթանալով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝

Անի Ռափյան

*

*