Գյուննոտի հատվածը հայկական զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ է (տեսանյութ)

«Նկարահանված է այն դիրքից, որը լիարժեք վերահսկողություն ունի գյուղի ավերակների նկատմամբ»
gyun

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որը վկայում է Գյուննոտի հատվածում հայկական զինված ուժերի լիարժեք վերահսկողության մասին:

«Նկարահանված է հայկական դիրքերից, այն դիրքից, որը լիարժեք վերահսկողություն ունի գյուղի ավերակների նկատմամբ»,- ասված է գրառման մեջ:

Արծրուն Հովհաննիսյանը օրեր առաջ տեղեկացրել էր, որ սույն թվականի հունիսի 6-ին և 7- ին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ ԶՈւ երի հրամանատարությանը, խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիներին՝ մոտենալ Գյուննոտ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներին։

«Նման խնդրանք այդ հատվածում ադրբեջանական կողմը հայտնել է առաջին անգամ։ Հայկական կողմը, հավատարիմ լինելով մարդասիրական նորմերին և մշտապես կատարելով լարվածության թուլացման քայլեր, համաձայնել է թույլատրել խաղաղ բնակիչների՝ կարճ ժամանակով մոտենալ գերեզմանատեղիին»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը:

Ադրբեջանական կողմը շահարկեց հայկական կողմի բարի կամքի դրսևորումը՝ ներկայացնել այն իբր իրենց համար ձեռքբերում և այդ տարածքների նկատմամբ հսկողություն:

 

*

*