«Գյումրու տուն-ինտերնատի» ճակատագիրն անորոշ է

Տուն-ինտերնատի 71 աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը պետք է լուծարվեին հոկտեմբերի 31-ին:

Ծերերի եւ հաշմանդամություն ունեցող անձանց «Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը լուծարելու մասին որոշման նախագիծը, որով նախատեսվում է տարեցներին մատուցվող շուրջօրյա խնամքի ծառայությունները պատվիրակել ոչ պետական կազմակերպության, շարունակում է խնդրահարույց մնալ:

Տուն-ինտերնատի 71 աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը պետք է լուծարվեին հոկտեմբերի 31-ին: Խնդիրն այն է, որ աշխատակցներից 21-ը կենսաթոշակային տարիքի են: Աշխատակիցների մոտ մտավախություն կա, որ աշխատանքային պայմանագիրը լուծարելուց հետո վերջիններս կդառնան գործազուրկ եւ նոր կազմակերպության հետ չեն աշխատի:

Մանրամասները՝ տեսանյութում։

*

*