Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում բացվել է «ՌեսԱլ Սոֆտ» ընկերությունը

Նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ ընկերության պաշտոնական բացումը
gyumri

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում այսուհետ գործունեություն կծավալի «ՌեսԱլ Սոֆտ» ընկերությունը: Նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ ընկերության պաշտոնական բացումը, որին մասնակցել են Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հյուրեր:

«ՌեսԱլ Սոֆտը» հիմնադրվել է 2015 թ-ին: Ընկերությունն առաջարկում է 1C հենքով բիզնես ավտոմատացման, հաշվապահական հաշվառման և առևտրի կառավարման ծրագրային ապահովումներ, որոնք կոչված են ապահովել բիզնես գործընթացների վերահսկում՝ խնայելով ժամանակը, նվազեցնելով ծախսերը:

*

*