Գյումրիից նորակոչիկների այս տարվա առաջին խումբը մեկնեց պարտադիր զինվորական ծառայության

Զորակոչիկներին խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթեց Շիրակի մարզպետը
zorakoch-gyumri

Պարտադիր զինվորական ծառայության մեկնեց գյումրեցի նորակոչիկների այս տարվա առաջին խումբը: Հունվարի 9-ին նորակոչիկները կենտրոնական հավաքակայան մեկնեցին «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքից, իսկ մինչ մեկնումը տղաները Գյումրու զինկոմիսարիատում անցան վերջին բուժզննումը:

Մեկնումից առաջ, զորակոչիկներին խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը. «Յուրաքանչյուր տղայի համար այս պահը բեկումնային է, տղան տղամարդ է դառնում, համազգեստ է հագնում, որ պաշտպանի իր հայրենիքը: Հայրենիքը վերացական հասկացություն չէ, այն առաջին հերթին ծնողներն են ու հարազատները, հայրենակիցներն են, ովքեր իրենց հույսը դնում են ձեզ վրա, որ ձեր հզոր թիկունքի հետևում կարողանան ապրել ու կառուցել մեր երկիրը»,- տղաներին բարի ու անփորձանք ծառայություն, իսկ ծնողներին՝ համբերություն մաղթելով նշեց Շիրակի մարզպետը:

*

*