Ռուսաստանցի պայմանագրային զինծառայողը հայտնաբերվել է

Ըստ մեր ունեցած տեղեկությունների` նա գտնվել է նորմալ վիճակում, առանց մարմնական վնասվածքների:
dmitri-loshmanov

Գյումրու Մուշ թաղամասի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ապրիլի 16-ից կորած՝ ռուսական 102 ռազմաբազայի  զինծառայող Ռուսաստանի քաղաքացի, 35-ամյա Դմիտրի Լոշմանովը:  Նա արդեն տեղափոխվել է  Ոստիկանության բաժին:

Ըստ մեր ունեցած  տեղեկությունների` նա գտնվել է նորմալ վիճակում, առանց մարմնական վնասվածքների: Թե այս օրերի ընթացքում որտե՞ղ է գտնվել, ինչով է զբաղվել եւ ինչ պատճառով է անհետացել մանրամասները թերեւս հայտնի կդառնա արդեն վաղը:

 

 

*

*