Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Սամվել Բալասանյանը տոնածառի լույսերը հանրապետությունում առաջինը վառելու սովորույթը լավ նախանշան է համարում:
gyumri-tpnacar

Գյումրու քաղաքապետը գյումրեցի մանուկների հետ միասին դեկտեմբերի 20-ին վառեց Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը:

Հանրապետության երկրորդ քաղաքի տոնածառի բարձրությունը 28 մետր է: Գլխավոր տոնածառի հետ միասին միացել են նաեւ  քաղաքի մյուս հատվածների լույսերը:

Գյումրիում տոնական միջոցառումների մեկնարկն ազդարարվեց նաև տոնական հրավառությամբ: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը տոնածառի լույսերը հանրապետությունում առաջինը վառելու սովորույթը լավ նախանշան է համարում:

«2019 թվականին շատ գործ ունենք անելու՝ նույնիսկ զգուշացնում ենք քաղաքի բնակիչներին՝ անհարմարություններ ենք ստեղծելու. եթե 2018 թվականին 12 փողոց քանդեցինք, հաջորդ տարի քանդելու ենք 33 փողոց, բայց դրանք կառուցվելու են»,- իր խոսքում նշեց քաղաքապետը՝ չմոռանալով նաև շնորհավորել ողջ հայ ազգին՝ մաղթելով ուրախություն ու երջանկություն 2019 թվականին:

*

*