Գյումրիում տնակում ապրող եւս 2 ընտանիք բնակարան ստացավ

Հուլիսի 15-ին ապամոնտաժվեցին երկու ընտանիքների արդեն նախկին տնակները:
gyumri-tnak

Գյումրու «Բարեկամություն» այգում հուլիսի 15-ին ապամոնտաժվեցին երկու ընտանիքների արդեն նախկին տնակները: Ընտանիքները «Գյումրին՝ առանց տնակների» հիմնադրամի իրականացրած ծրագրի շրջանակներում 2 օր առաջ արդեն տեղափոխվել էին քարաշեն կառույցներ:

29 տարի տնակում բնակվելուց հետո Մինասյանների և Մկրտչյանների ընտանիքներն արդեն քարաշեն տներում են բնակվում, իսկ որպես պարտադիր պայման տնակներն ապամոնտաժվում են:

«Բարեկամության» այգում այս պահին 27 ընտանիք դեռ շարունակում է տնակներում ապրել, սակայն նրանցից 11-ն է, որ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի շահառու են համարվում:

*

*