Գյումրիում 3 տնակ է այրվել

Տնակներն ամբողջությամբ այրվել են:
hrdeh-baqu

Մարտի 21-ին` Ժամը 01:02-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ավտոկայանի մոտակայքում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բանավան թաղամասի թիվ 104/180 հասցեում այրվում է ոչ բնակելի 3 տնակ (երկուսը վագոն-տնակ՝ 18 քմ և 27 քմ և մեկը փայտյա ինքնաշեն տնակ՝ մոտ 30 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:46-ին, մարվել՝ 04:07-ին:

Տնակներն ամբողջությամբ այրվել են:

*

*