Գյումրիում ծնված երեխային անվանել են Տիգրան՝ ի պատիվ զոհված տանկիստ Աբգարյանի

20-ամյա Տիգրան Աբգարյանը Ջեբրայիլի հատվածում՝ անակնկալի գալով թշնամու հարձակումից, մղվել է առաջնագիծ...
gyumri-cnndkan-erekha-anun-tigran

Գյումրու ծննդատանն ապրիլի 10-ին 2 կիլոգրամ 900 գրամ քաշով ծնված տղային` ի պատիվ Արցախում նահատակված գյումրեցի տանկիստ Տիգրան Աբգարյանի, անվանել են Տիգրան:

Երեխան ընտանիքի երրորդ զավակն է. նրանք բնակվում են Քեթի գյուղում. արդեն ունեն մեկ աղջիկ ու երկու որդի: Մայրը՝ Խաչատրյան Արմինեն, հայտարարել է, որ Տիգրան Աբգարյանն, իր կյանքը զոհելով, փրկել է իր երեխաների կյանքը:

Հիշեցնենք, որ 20-ամյա Տիգրանը Ջեբրայիլի հատվածում՝ անակնկալի գալով թշնամու հարձակումից, մղվել է առաջնագիծ, մտել թշնամու 8 տանկերի մեջ, անողոք, անզիջում կռիվ է մղել, իր մի տանկով կարողացել է ոչնչացնել թշնամու 3 տանկ ու նահատակվել է:

«Երկու երեխա ունեմ՝ տղա եւ աղջիկ: Ամուսինս որոշեց, որ եթե տղա ծնվի՝ հերոսի անուն պետք է դնենք: Երբ Տիգրանի հետ այդ դեպքը պատահեց՝ ընտրեցինք Տիգրան անունը»,- պատմեց ծննդկան Արմինե Խաչատրյանը:

 

*

*