Հաջորդ տարի Գյումրին կվերածվի շինարարական մեծ հրապարակի. քաղաքապետն ամփոփեց տարին

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ամփոփիչ ասուլիսը։
gyumri

2017 թվականին Գյումրին տարբեր ոլորտներում կարևոր ձեռքբերումներ է ունեցել: Երեկ տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում այս մասին նշել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ խոսելով փողոցաշինության ոլորտում կատարված աշխատանքների մասին: Փոսանորոգման աշխատանքներ իրականցվել է 4 փուլով, ընդհանուր՝ մոտ 22 հազար քառակուսի մետր տարածք փոսանորոգվել է: Վերականգնվել է 4 փողոց:

Համայնքին, վերջապես, հաջողվեց ավարտել քաղաքապետարանի երկրորդ հարկի որոշ սենյակների նորոգման աշխատանքները: Շենքն ամբողջովին արդեն պատրաստ է: Համայնքային բյուջեից որոշակի աջակցություն է ցուցաբերվել նախակրթարաններին:

Տարվա ընթացքում նախկին Պիոներների պալատի կառույցը տնակային պայմաններից տեղափոխվել է հիմնանորոգված, քարե շինություն, իսկ ազատված տնակներից մեկը հատկացվել է փողային նվագախմբին, որը մինչ այս ընդհանրապես ոչ մի կառույց չի ունեցել: 2018 թվականին համայնքային բյուջեով գումար է նախատեսվում տնակայինը քարաշեն դարձնելու ու «Անի» փողային նվագախմբի համար արդեն քարաշեն հանգրվանի հարցը լուծելու համար:

Քաղաքը նաև աննախադեպ հաջողություն գրանցել է սպորտի ու մշակույթի բնագավառում: Սամվել Բալասանյանը փաստել է, որ 2018 թվականին լուրջ ծրագրեր ունի Գյումրին: «2018 թվականին Գյումրին վերածվելու է մեծ շինհրապարակի: Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) հետ ծրագիրը շուտով սկսվելու է, արդեն հայտարարված է այդ ծրագրով առաջին փողոցի՝ Կոմիտասի, աշխատանքների մրցույթը: Առաջիկայում կհայտարարվեն նաև մյուս փողոցների մրցույթները:

ՎԶԵԲ-ի ծրագրով 13 փողոց ու 3 հրապարակ է Գյումրիում նորոգվելու 2018 թվականի ընթացքում: Քաղաքում աշխատանքներ կիրականացվեն նաև ջրագծերի ու ջրահեռացման համակարգերի նորոգման ուղղությամբ: Մոտ 7 կմ երկարությամբ կոյուղու նոր համակարգ կկառուցվի «58 թաղամաս»-ում: Աշխատանքներ կտարվեն նաև Մուշ-2 թաղամասում:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները