Առողջապահության նախարարությունն անդրադարձել է Գյումրիի ատամնաբույժների բողոքին

«Էլեկտրոնային առողջապահական համակարգի անվտանգությունը հուսալի է»
atamnabuyj

Գյումրիի մի խումբ ատամնաբույժների կողմից էլեկտոնային առողջապահական համակարգի անվտանգության կապակցությամբ բարձրացված հարցերի վերաբերյալ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել։

«…Էլեկտրոնային առողջապահական համակարգը ՀՀ կառավարության կողմից ձեռք է բերվել Էրիքսոն (Ericsson) միջազգային հայտնի ընկերությունից, որն էլեկտրոնային տեղեկատվական համակարգերի ոլորտում շուրջ 140 տարվա փորձ ունի։

Համակարգի մուտքն օգտատերերի համար կատարվում է օգտագործելով միմիայն խիստ նույնականացման մեխանիզմներ. անհատի խիստ նույնականացումը կատարվում է ՀՀ ոստիկանության կողմից տրված նույնականացման քարտի միջոցով… Էլեկտրոնային առողջապահական համակարգ մուտք գործելու դեպքում քաղաքացու համար հասանելի է բացառապես իր անձին մատուցված բժշկական ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը»,-մասնավորապես նշված է նախարարության հաղորդագրության մեջ։

*

*