Գյումրիում շենքերի կառուցումից 1 տարի անց կոյուղագծերը խցանվել են

Գյումրիի «Մուշ-2» թաղամասում 22 շենքում խցանվել է կոյուղին:
Գյումրիի «Մուշ-2» թաղամասի 22 շենքերում խցանվել են կոյուղիները: Որոշ շենքերում վերանորոգումն ավարտվել է: Շենքերի մեծ մասում, սակայն, աշխատանքները շարունակվում են. հին կոյուղագծերն անհրաժեշտ է փոխարինել նորով:
Ի դեպ, շենքերը շահագործման են հանձնվել 1 տարի առաջ:
Մանրամասները՝ տեսանյութում:

*

*