Հայտնի է ռուս զինծառայողի մահվան պատճառը

Սերժանտ Ալեքսանդր Բաբուշկինը վթարի է ենթարկվել մոտոցիկլետով, բայց...
102-razmabaza

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նախօրեին Գյումրիում մահացած ռուս պայմանագրային զինծառայողի մահը բռնության հետեւանքով չի եղել։ Իր հերթին ռուսական Life հեռուստաընկերությունը մանրամասնել է, որ սերժանտ Ալեքսանդր Բաբուշկինը վթարի է ենթարկվել մոտոցիկլետով, բայց չի դիմել բժշկական օգնության։ Իրականում վնասվածքները, ինչպես հետագայում ցույց է տվել դիահերձումը, բավականին լուրջ են եղել: Նախնական տվյալների համաձայն՝ վթարի հետեւանքով զինծառայողի փայծաղը պայթել է եւ, ըստ էության, երիտասարդը արնաքամ է եղել ներսից:

Հիշեցնենք, որ նախօրեին Գյումրու «Մուշ 2» թաղամասի բնակարաններից մեկում հայտնաբերվել է Ռուսաստանի քաղաքացի, 102-րդ ռազմաբազայի զինծառայող, 23-ամյա Ալեքսանդր Բաբուշկինի դին: Դիակի արտաքին զննությամբ՝ դեմքի, աջ ձեռքի եւ աջ ոտքի շրջանում հայտնաբերվել են քերծվածքներ:

 

*

*