1.5 միլիարդ դրամի նոր ներդրումներ՝ Գյումրիի օդանավակայանում

Օդանավակայանի կառամատույցը 22.000 քմ է և չի վերանորոգվել 1986 թվականից։
shirak-odanavakayan

«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերության կողմից ամբողջությամբ կվերականգնվի Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի կառամատույցը:

Օդանավակայանի կառամատույցը 22.000 քմ է և չի վերանորոգվել 1986 թվականից։

Կառամատույցը կհամապատասխանեցվի բոլոր միջազգային չափանիշներին և լրացուցիչ խթան կհանդիսանա նոր ավիաընկերությունների ներգրավման համար։ Ընկերությունը վերանորոգման մեջ պատրաստվում է ներդնել շուրջ 1.5 միլիարդ դրամ, որով մինչև 2020 թվականը ամբողջությամբ կվերանորոգվի 17.000քմ տարածք։

*

*