17:13 - 25.11.2016
1774 Դիտում
Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ընդունել է «Հույս» Գյումրիի շենացման ծրագրի խմբի անդամներին, քննարկել Գյումրի քաղաքին վերաբերող նրանց ներկայացրած ծրագիրը:
Քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայության փոխանցմամբ, ծրագիրը հավանության է արժանացել Ն. Սարգսյանի կողմից. որոշվել է հայթայթել անհրաժեշտ միջոցներ այն շարունակական դարձնելու համար: