Երեկվանից չեն շահագործվում Գյումրի-Երեւան, Երեւան-Գյումրի, Երեւան-Թբիլիսի գնացքները

Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները գործադուլ են հայտարարել
erevan-gyumri,-gnacq

Երեկ օրվա երկրորդ կեսից սկսած Գյումրի-Երեւան մարդատար եւ բեռնատար գնացքները չեն շահագործվում: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները գործադուլ են հայտարարել:

Մեքենավարները ղեկավարությունից պահանջում են վերանայել աշխատավարձի չափերը եւ շեշտում, որ գնացքները չեն շահագործվի այնքան ժամանակ, մինչեւ խնդրին լուծում չտրվի:

Տեղեկացնենք, որ չեն շահագործվել ոչ միայն Գյումրի-Երեւան, Երեւան-Գյումրի, այլ նաեւ Երեւան-Թբիլիսի մարդատար գնացքները: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ սա գործադուլի առաջին դեպքը չէ:

*

*