Կավճանկար, փուչիկներ, բարձր տրամադրություն ու խաղեր․ Երեխաների օրը Գյումրիում

Բակային խաղերում իրենց ունակությունները ցուցադրեցին նաև փոքրիկ մարմնամարզիկները...

Երեխաների պաշտպանության միջազգային օրը Գյումրիում նշվել է մի շարք միջոցառումներով։ Տոնական երաժշտություն ու խաղեր կազմակերպվել են բոլոր պուրակներում, այգիներում ու նախակրթական հաստատություններում: Ինչպես տեղեկացնում է ShantNews կայքը, կենտրոնական հրապարակում երթևեկությունը ժամանակավորապես փակվել էր: Այստեղով անցնում էր օրվա գլխավոր հերոսների շոգեքարշը:

Հրապարակով մի քանի պտույտ կատարելուց հետո ուղևորները փոխվում էին: Շոգեքարշի կանգառն էլ քարե գորգի մոտ էր: Այստեղ երեխաները կավճանկարչություն էին անում, իրենց ցանկությունները պատկերում: Նրանց մեծ մասը նկարում էր տուն ու արև` այս կերպ արտահայտելով հարգանքը ընտանիքի նկատմամբ:

Բակային խաղերում իրենց ունակությունները ցուցադրեցին նաև փոքրիկ մարմնամարզիկները, ովքեր իրենց բարդ վարժություններով զարմացրեցին հասակակիցներին: Հրապարակի մի անկյունն էլ հատկացված էր մտքի ու մտածողության սիրահարներին, այստեղ էլ երեխաներն իրենց ուժերն էին չափում շախմատ մարզաձևում։

*

*