Գյումրիում միայնակ ծերերն ու հաշմանդամություն ունեցողները բնակարան կստանան

Բնակարանները մեկ ամսից կհանձնվեն շահագործման:

Գյումրիում սոցիալական ծրագրով նախատեսված բնակարանները մեկ ամսից կհանձնվեն շահագործման: Շինարարությունն իրականացվում է Գյումրու քաղաքապետարանի եւ «Առդա» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ:

Կառույցի եռահարկ շենքը 11 բնակարանով հիմնականում նախատեսված է միայնակ ծերերի ու հաշմանդամություն ունեցողների համար: Ընտրությունը կկատարվի վիճակահանության միջոցով:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

*

*