Գյումրիի անօթեւան 13 ընտանիքներին օգնելու համար բարեգործական ընթրիք է տեղի ունեցել նաեւ Մոսկվայում

Հաջողվել է հանգանակել 40.000$ գումար: Այն ամբողջությամբ տրամադրվելու է բնակարանների ձեռքբերմանը։
moskva-dolmama-gyumri-anotevan-dramahavaq

Գյումրիի անօթեւան 13 ընտանիքներին օգնելու նախաձեռնությունը շարունակում է արձագանք ստանալ Հայաստանից դուրս, նաեւ Սփյուռքի գաղթօջախներում։ Օրերս Մոսկվայի Դոլմամա  ռեստորանում տեղի է ունեցել բարեգործական երեկո։

Մի խումբ համախոհներ՝ ի դեմս շվեդահայ Թերեզա Մխիթարյանի, ինչպես նաեւ Գոռ Նահապետյանի ու Ժիրայր Ավանյանի,  հավաքվել են բարեգործական ընթրիքի, որտեղ հաջողվել է հանգանակել 40.000$ գումար: Այն ամբողջությամբ տրամադրվելու է բնակարանների ձեռքբերմանը։

Հիշեցնենք, որ բարեգործական նախաձեռնության հեղինակը լուսանկարիչ Հայկ Բարսեղյանն է, որը Գյումրիի անօթեւան 13  ընտանիքի բնակարան գնելու համար դրամահավաք է կազմակերպել բրիտանական Crowfunder կայքում: Այս շրջանակում առաջին խոշոր միջոցառումներից էր Տիգրան Համասյանի համերգը Գյումրիում, հենց անօթեւանների թաղամասում։ Դրանից հետո նախաձեռնությունը լայն արձագանք գտավ։

Գյումրեցի 13 անօթեւան ընտանիքի համար կազմակերպված դրամահավաքն ավարտվում է մարտի 20-ին, եւ եթե մինչ այդ չհավաքվի սահմանված գումարը, ապա մինչ այս Crowfunder կայքում նվիրաբերված գումարներն օգտատերերին հետ կվերադարձվեն. կայքի պայմաններն են այդպիսին: Գյումրիում մեկ սենյականոց բնակարանն արժե մոտ 10 հազար դոլար:

*

*