Հայաստանի 344 գյուղական բնակավայրեր 3 տարի անվճար ինտերնետ կունենան

Հայաստանի եւ «Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ» ստորագրված «Էլեկտրոնային հասարակության եւ մրցունակության համար նորարարության» ծրագրի շրջանակում 2014 թվականին սահմանամերձ բնակավայրերում տեղադրվել էին ինտերնետ ...
gyux-wifi

Հայաստանի հեռավոր, սահմանամերձ, բարձր լեռնային, լեռնային, մինեւ 1000 բնակիչ ունեցող 344 գյուղական բնակավայրեր առնվազ երեք տարով ապահովված կլինեն անվճար ինտերնետով: Իսկ ծրագրի համար համապատասխան հուշագիրն արդեն ստորագրված է:

Հայաստանի եւ «Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ» ստորագրված «Էլեկտրոնային հասարակության եւ մրցունակության համար նորարարության» ծրագրի շրջանակում 2014 թվականին սահմանամերձ բնակավայրերում տեղադրվել էին ինտերնետ հասանելիության անլար՝ Wi-Fi երթուղիչ սարքեր, եւ մեկ տարի նշված գյուղերի բնակիչներին տրամադրվել էր անվճար ինտերնետ:

«Յուքոմ» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել հովանավորչական հիմունքներով Ծրագրում ներառված եւ ընկերության 3G ծածկույթում գտնվող գյուղական համայնքներում անլար երթուղիչ սարքերի միջոցով, անհատույց հիմունքներով, շարունակել ապահովել ինտերնետի տրամադրումը:

*

*