Գյուղացին շարունակում է սպասել

Աշխատանքների մեկնարկի հետ մեկտեղ գյուղացիների հոգսերն ու դժվարություններն էլ ամեն տարվա պես իրենց զգացնել են տալիս:

Գարնան գալուն պես գյուղացու աշխատանքի եռուն շրջանն է սկսվում՝ հողը գյուղատնտեսական տարվան նախապատրաստելու ժամանակն է, բայց աշխատանքների մեկնարկի հետ մեկտեղ գյուղացիների հոգսերն ու դժվարություններն էլ ամեն տարվա պես իրենց զգացնել են տալիս:

Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում շատերն են հողագործությամբ օրվա ապրուստը հոգում, Խաչիկ Եղիազարյանն էլ նրանցից մեկն է՝ խաղողի, ծիրանի այգիների վրա ամեն տարի մեծաքանակ միջոցներ է ծախսում, բայց ցանկալի արդյունք այդպես էլ ստանալ չի լինում՝ կամ կարկուտն է վրա հասնում, կամ էլ ծախսերն ու մթերման գները թույլ չեն տալիս բավարար շահույթ ստանալ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝

Հայկ Սահակյան

*

*