Բնական աղետներից տուժած գյուղացուն կառավարությունը հարկային արտոնություն կտրամադրի

Յուրաքանչյուր տարի կարկուտի պատճառով վնասվում են հանրապետության այգետա­րածք­նե­րի 10-15%
karkut

Գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ և այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետևանքով (կարկուտ, երաշտ, ցրտահարություն և այլն) առնվազն 40 % վնասվելու դեպքում գյուղատնտեսությամբ զբաղվող անձինք բնակլիմայական աղետի տարվա համար կունենան անշարժ գույքի հարկի արտոնություն: Կառավարությունը պատրաստվում է հոկտեմբերի 19-ի նիստում  ՀՀ հարկային օրենսգրքի «Անշարժ գույքի արտոնությունները» 230-րդ հոդվածը լրացնել նոր կետով:

Հիմնավորման համաձայն, օրենքի ընդունման արդյունքում արդարացված կլինի հողօգտագործողին վնաս կրելու տարվա համար  ազատել հողի հարկից, քանի որ բնակլիմայական աղետների հետևանքով հասցված վնասի դեպքում գյուղատնտեսությամբ զբաղվող   անձանց  օրենքի ուժով  ազատելով վնասը կրելու տարվա համար հողի հարկ վճարելու պարտականությունից՝ պետությունը  ֆինանսական  աջակցություն կցուցաբերի գյուղացուն:

Յուրաքանչյուր տարի կարկուտի պատճառով վնասվում են հանրապետության այգետա­րածք­նե­րի 10-15%, որոշ դեպքերում կարկտահարված տարածքներում բերքի կորուստը կազմում է 80-100%:

*

*