Գույքահարկի վճարման վերջնաժամկետը երկարացվել է

Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը զեկուցել է․․․
avagani

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը զեկուցել է, որ, ի կատարումն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարկանի, գույքահարկի հավաքագրման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերում գործող բանկային և վճարահաշվարկային կետերի աշխատանքը երկարացվել է մինչև ժամը 19։00-ը։

Վահե Նիկոյանն առաջարկել է նաև գույքահարկի վճարման վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ի փոխարեն սահմանել դեկտեմբերի 10-ը:

Խստացվել է նաև հսկողությունը 18 տարին չլրացած անձանց ծխախոտի և ոգելից խմիչքների վաճառքը արգելելու, ինչպես նաև նրանց մուտքը զվարճանքի օբյեկտներ և ակումբներ արգելելու ուղղությամբ։

*

*