ՀՅԴ-ական Գուրգեն Ասատուրյանը ԵՊՀ-ին 1 մլն դոլար է կտակել

Այդ գումարով համալսարանը սկսել է հանրակացարան կառուցել 500 ուսանողի համար։
EPH

ԵՊՀ-ն 500 ուսանողի համար նախատեսված հանրակացարան է կառուցում, տեղեկացնում է «Ասպարեզ»-ը:

Հանրակացարանը լինելու է ժամանակակից, ունենալու է երկտեղանոց սենյակներ` առանձին լվացարաններով: Լինելու է մեկ մեծ ճաշարան, յուրաքանչյուր հարկում` խոհանոց:

Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը տեղեկացրել է, որ ամերիկահայ բարերար Գուրգեն Ասատուրյանը ԵՊՀ-ին կտակել է 1 000.000 դոլար, որը դրված է հանրակացարանի կառուցման հիմքում, իսկ մնացած ծախսերը կատարվելու են համալսարանի բյուջեով:

Գուրգեն Ասատրյանը ՀՅԴ Վաշինգտոնի «Սեպուհ» կոմիտեության վաստակավոր անդամ էր:

Ի դեպ, հանրակացարանի շինարարական աշխատանքները նախատեսում են ավարտին հասցնել 2018-ի ամռանը:

*

*