Միասնական քննությունները կանցկացվեն հունիսի 4-25-ը

ԳԹԿ-ն հաստատել է 2019 թվականի միասնական քննությունների օրերն ըստ առարկաների
miasnakan-qnnutyun
Lուսանկարը՝ Photolure-ի

ՀՀ ԿԳՆ Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 2019 թվականի միասնական քննությունների օրերն ըստ առարկաների: ԿԳՆ-ն տեղեկացնում է, որ բուհերի ընդունելության միասնական քննություններն անցկացվելու են հունիսի 4-25-ը. 

Մասնավորապես, հունիսի 4-ին կանցկացվի  «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Համաշխարհային պատմություն», հունիսի 7-ին` «Հայոց լեզու և հայ գրականություն», հունիսի 11-ին` «Ֆիզիկա», հունիսի 14-ին` «Օտար լեզու», հունիսի 18-ին` «Մաթեմատիկա»,  հունիսի 21-ին՝ «Հայոց պատմություն» և «Քիմիա», հունիսի 25-ին` «Ռուսաց լեզու» առարկաների միասնական քննությունները:

*

*