«ԳՐՔԻ ԳԻՇԵՐ-2017». ամբողջ տեսականու համար գործելու է 30% զեղչ

Գրքի գիշերը տեղի կունենա այսօր՝ ժամը 18:00-24:00....
yntercogh-girq

«Բուկինիստ» ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «Էրեբունի-Երևան 2799» տոնակատարության շրջանակներում ներկայացնում է «ԳՐՔԻ ԳԻՇԵՐ 2017» տոնահանդեսը:

Գրքի գիշերը տեղի կունենա այսօր՝ ժամը 18:00-24:00, «Բուկինիստ» գրախանութում (Մաշտոցի 20) և Միսաք Մանուշյանի անվան պուրակում, իսկ կեսգիշերից հետո միջոցառումը կշարունակվի արդեն առցանց հարթակում՝ խաղերի ու մրցույթների տեսքով:

Քաղաքամայր Երևանի ամենատարեց գրախանութը 85 տարեկան է և պատրաստել է նվեր ընթերցասերների համար. Գրքի գիշերը «Բուկինիստի» ամբողջ տեսականու համար գործելու է 30% զեղչ, իսկ հարակից Մ.Մանուշյանի անվան պուրակում ընթերցողներին սպասվում են գրքախաղեր, ֆոտոտաղավարներ, ինտերակտիվ տիկնիկային ներկայացում, թեյախմություն, հանդիպում գրողների հետ, հեղինակային երգերի համերգ և այլ ականկնկալներ:

*

*