«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բողոքի ակցիա է․ aysor.am

Բուժաշխատողները հայտարարել են, որ տնօրենի պաշտոնից Արա Մինասյանի ազատումը անհիմն է․․․
grigor-lusavorich-bk

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնից Արա Մինասյանի ազատման փաստը դժգոհություններ է առաջացրել բուժհիմնարկի աշխատողների շրջանում, և նրանք այս պահին բողոքի ակցիա են իրականացնում։ Բուժաշխատողները հայտարարել են, որ տնօրենի պաշտոնից Արա Մինասյանի ազատումը անհիմն է, չկան ապացույցներ հայտարարվող չարաշահումների մասին։ Այս մասին հայտնում է aysor.am-ը։

Հիշեցնենք՝ այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել էր, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ ՓԲԸ տնօրենը ազատվել է աշխատանքից՝ հաշվի առնելով ՀՀ ԱՆ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների ահռելի ծավալը և դրանց մինչ օրս կրկնվող բնույթը»։

*

*